Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ջեյմս ՈՒորլիք. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ էր»

Ջեյմս ՈՒորլիք. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ էր»
28.10.2014 | 13:59

Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ էր՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը. «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն, որ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին»,- գրել է ՈՒորլիքը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցի արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015-ի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակում:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ